Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված

Կանանց աճուրդային վաճառք (անգլ.՝ Wife selling), այն պրակտիկան է, երբ ամուսինը վաճառում է իր կնոջը, և այն կարող է ներառել նաև կնոջ վաճառքը ամուսնությունից դուրս գտնվող որևէ 3-րդ անձի կողմից։ Կնոջ վաճառքն ունեցել է բազմաթիվ նպատակներ այս պրակտիկայի պատմության ընթացքում, և «կանանց վաճառք» տերմինը բոլոր աղբյուրներում նույնիմաստ սահմանված չէ։
Երբեմն կինը վաճառվում էր ամուսնու կողմից նոր ամուսնու՝ որպես ամուսնալուծության միջոց, այս դեպքերում երբեմն կնոջը թույլատրվում էր ընտրել իր ապագա ամուսնուն, եթե ընտրությունն արվում էր որոշակի ժամանակահատվածի ընթացքում, հատկապես երբ կինը երիտասարդ էր և գրավիչ։ Որոշ հասարակություններում կինը կարող էր ազատվել ամուսնությունից՝ վճարելով դրա դիմաց, կամ ամուսիններից որևէ մեկը կարող էր նախաձեռնել նման ձևով ամուսնալուծություն։ Կնոջ վաճառքի մեկ այլ պատճառ կարող էր լինել ամուսնու ֆինանսական պարտավորությունների՝ ընտանիքի պահպանման կամ ամուսնությունից առաջ ունեցած պարտքերի նվազեցումը։ Երբեմն հարկերը մուծվում էին կնոջ և երեխաների վաճառքի միջոցով՝ վաճառքից ստացված գումարն օգտագործելով որպես հարկային վճար, հատկապես այն ժամանակ, երբ հարկերն այնքան բարձր էին, որ անհնար էր գոյատևել։ Սովը և սովամահության վտանգը նույնպես կարող էին պատճառ դառնալ վաճառքի։ Խաղատնային պարտքերը երբեմն մարվում էին ազատ կամ ստրուկ կնոջ վաճառքով։ Որոշ հասարակություններում կնոջը չէր տրվում ամուսին վաճառելու հարցում այն իրավունքները, որոնք վերապահված էին տղամարդուն, և երբեմն կնոջը ամբողջությամբ մերժվում էին որևէ իրավունքներ եթե ամուսինը որոշում էր նրան վաճառել, նույնիսկ՝ մերժման իրավունքը։ Ամուսնալուծությունը, որը կատարվել էր փոխադարձ համաձայնությամբ, սակայն կինը եղել էր ոչ բարեխիղճ, երբեմն հանգեցնում էր ամուսնալուծության չեղյալ հայտարարմանը, ինչը թույլ էր տալիս այնուհետև վաճառել նրան։ Ամուսինը կարող էր վաճառել իր կնոջը և այնուհետև դիմել դատարան՝ պահանջելով փոխհատուցում նոր տղամարդու հետ կնոջ ունեցած դավաճանության համար։ Ըստ որոշ օրենքների՝ ամուսնական դավաճանություն դիտվում էր որպես կնոջը հարճության մեջ վաճառելու օրինական հիմք։
Ազատ կինն իր հերթին կարող էր վաճառվել ստրկության՝ օրինակ, եթե նա ամուսնացել էր ծառայի հետ կամ եթե նրա ամուսինը սպանվել էր։ Երբեմն ստրկատերը կարող էր վաճառել ստրկության մեջ գտնվող կնոջը։ Ստրկացված ընտանիքները հաճախ բաժանվում էին. կանայք, ամուսինները և երեխաները վաճառվում էին տարբեր գնորդների՝ հաճախ առանց երբևէ միմյանց կրկին տեսնելու։ Կնոջ վաճառքի սպառնալիքը երբեմն օգտագործվում էր ստրկության մեջ գտնվող ամուսնուն տիրոջ ենթակայության մեջ պահելու համար։ Պատերազմի ժամանակ կողմերից մեկը կարող էր (հնարավոր է՝ կեղծ կերպով) մեղադրել մյուսին կնոջ վաճառքի մեջ՝ որպես լրտեսության միջոց։ Կինը կարող էր դիտվել նաև որպես եկամուտ, և նրան կարող էր բռնագրավել տեղական իշխանությունը, եթե ամուսինը մահացել էր առանց ժառանգ թողնելու։ Կնոջ վաճառքը երբեմն նկարագրվում էր որպես կնոջ ծառայությունների վաճառք. այն կարող էր լինել որոշակի տարիների կտրվածքով՝ որից հետո նախատեսված էր ազատում։ Եթե վաճառքը ժամանակավոր էր, որոշ դեպքերում կնոջ վաճառքը համարվում էր ժամանակավոր միայն այն իմաստով, որ վաճառված և կրկին ամուսնացած կինը մահվանից հետո վերամիավորվելու էր իր առաջին ամուսնու հետ։
Իրավական և գործնական սահմանափակումներ գոյություն ունեին, և կային քննադատություններ։ Որոշ հասարակություններ հատուկ արգելում էին կնոջ վաճառքը՝ անգամ մահապատիժ․․․ Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023-ներկա) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա

- սեպտեմբերի 28-ին Չինաստանում բացվել է Հուածիան կիրճի վրայով անցնող աշխարհի ամենաբարձր կամուրջը (լուսանկարում)։
- սեպտեմբերի 22-ին Ուսման Դեմբելեն և Այտանա Բոնմատին, որպես տարվա լավագույն ֆուտբոլիստներ, ստացել են France Football ամսագրի «Ոսկե գնդակ» մրցանակը։
- սեպտեմբերի 19-ին Զագրեբում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Մալխաս Ամոյանը դարձել է աշխարհի կրկնակի չեմպիոն։
- սեպտեմբերի 14-ին Փարիզում կայացած World challenge cup մրցաշարում Համլետ Մանուկյանը նժույգ թափեր մարզագործիքի վրա կատարել է նոր տարր, որը պաշտոնապես կանվանվի «Մանուկյան»։
- սեպտեմբերի 12-ին Նեպալի պատմության մեջ առաջին անգամ վարչապետ է դարձել կին՝ Սուշիլա Կարկին, որին հակակառավարական բողոքի ցույցերի մասնակիցներն ընտրել են սոցիալական ցանցում քվեարկելու միջոցով։
- սեպտեմբերի 11-ին Ալբանիայում աշխարհում առաջին անգամ արհեստական բանականության համակարգը պաշտոնապես նշանակվել է նախարար։
- սեպտեմբերի 10-ի գիշերը ռուսական անօդաչու թռչող սարքերը զանգվածաբար ներխուժել են Լեհաստանի օդային տարածք՝ անցնելով Ուկրաինայի և Բելառուսի տարածքներով:
- սեպտեմբերի 10-ին Յուտայի Վելիի համալսարանում «Ամերիկյան վերադարձ» շրջագայության ժամանակ, ելույթի պահին սպանել են ամերիկացի քաղաքական ակտիվիստ Չարլի Քըրքին։
- սեպտեմբերի 10-ին վարչապետ Ֆրանսուա Բայրուի կառավարության առաջարկած խնայողության միջոցառումների դեմ Ֆրանսիայում համընդհանուր գործադուլ է սկսել։
- սեպտեմբերի 8-ին Նեպալում սկսված հակակառավարական բողոքի ցույցերը, որոնց հետևանքով զոհվել է 20 մարդ, հանգեցրել են վարչապետ Խադգա Պրասադ Շարմա Օլիի և նախագահ Ռամ Չանդրա Պաուդելի հրաժարականներին։
- օգոստոսի 31-ին Սուդանի Կենտրոնական Դարֆուր նահանգի Տարասին գյուղում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհվել է առնվազն 370 բնակիչ։
Վերջերս մահացածներ՝ Տիգրան Քեոսայան • Կլաուդիա Կարդինալե • Ռոբերտ Ռեդֆորդ • Ռուբեն Մանուկյան • Ռոպեր Հատտեճյան
Գիտե՞ք, որ․․․


- ․․․Տրայանոս կայսրն իր անվան սյան (լուսանկարում) վրա պատկերված է 58 անգամ։
- ․․․74 տարեկանում էլ է հնարավոր ֆուտբոլ խաղալ պրոֆեսիոնալ թիմում և նույնիսկ գոլ խփել։
- ․․․այս բժիշկն իր տանն է պահել սիրելի կնոջ դիակը՝ նրա հետ քնելով նույն անկողնում։
- ․․․երկու մարդահամարների միջև ընկած ժամանակահատվածում Կալինինգրադի մարզի գյուղերից մեկի բնակչությունը կրճատվել է ուղիղ երկու անգամ՝ երկուսից դառնալով մեկ։
- ․․․հնարավոր է կատարել սովորական աթոռից և հելիումով լցված օդերևութաբանական 42 փուչիկներից պատրաստված ինքնաշեն օդապարիկով 45-րոպեանոց թռիչք։
- ․․․հնդկական տիեզերանավի առաջին օդաչուն և նրա հետագա անձնակազմերի անդամ պետք է լինի մարդանման այս ռոբոտը (լուսանկարում)։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
322 622 հոդված |
715 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։

- Իտալական վիքիարշավ
- Հոդվածներ «Գյուղատնտեսական հանրագիտարանից»
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
Այս օրը պատմության մեջ

- 1895 թ. – ծնվել է Սերգեյ Եսենինը, ռուս նշանավոր բանաստեղծ (մահ. 1925 թ.)։
- 1897 թ. – ծնվել է Լուի Արագոնը, ֆրանսիացի գրող և քաղաքական գործիչ (մահ. 1982 թ.)։
- 1919 թ. – ծնվել է Էդուարդաս Մեժելայտիսը, լիտվացի բանաստեղծ (մահ. 1997 թ.)։
- 1935 թ. – ծնվել է Արմեն Ջիգարխանյանը, հայ ճանաչված դերասան (մահ. 2020 թ.)։
- 1968 թ. – մահացել է Արման Կոթիկյանը, հայ դերասան (ծն. 1896 թ.)։
- 1990 թ. – Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունը և Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը միացան և ստեղծվեց Գերմանիայի հանրապետությունը։
- 1993 թ. – Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում քաղաքացիական պատերազմի ընթացքում տեղի ունեցան մարտեր ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի և սոմալիական զինված ուժերի միջև։
- 2009 թ. – ստեղծվեց Թյուրքական խորհուրդը։
- 2011 թ. – մահացել է Քեյ Արմենը, ամերիկահայ դերասանուհի և երգչուհի (ծն. 1915 թ.)։
Օրվա պատկեր

