Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված

Կատարավոր կոկորդիլոս (լատին․՝ Crocodylus porosus), ժամանակակից խոշոր սողուններ, որոնք պատկանում էին կոկորդիլոսի կարգի իրական կոկորդիլոսների ընտանիքին։
Իր կարգի ամենամեծ ներկայացուցիչն է, ինչպես նաև ամենամեծ ցամաքային կամ ափամերձ գիշատիչը։ Այս տեսակի արուները կարող են ունենալ մինչև յոթ մետր երկարություն, մինչև երկու տոննա զանգված։ Միակ ժամանակակից կոկորդիլոսներն են, որոնք պարբերաբար աճում են ավելի քան 5,2 մետր երկարությամբ։ Մյուս կողմից, էգ կատարավոր կոկորդիլոսները նկատելիորեն փոքր են արուներից, և ընդհանուր առմամբ, զիջում են կոկորդիլոսների որոշ այլ տեսակների էգերին։
Կատարավոր կոկորդիլոսը կարող է ապրել աղի ջրի մեջ, բայց, որպես կանոն, ապրում է մանգրովային ճահիճներում, գետաբերաններում, ծովածոցերում և գետերի ստորին հոսանքներում։ Այն ավելի լայն տարածում ունի, քան ցանկացած այլ ժամանակակից կոկորդիլոս․ նրա արեալն սկսվում է Հնդկաստանի արևելյան ափից՝ հարավում անցնելով Հարավարևելյան Ասիայի երկրների մեծ մասի տարածքներով և հասնելով մինչև Հյուսիսային Ավստրալիա։ Նախկինում կատարավոր կոկորդիլոսը ավելի տարածված է եղել, հանդիպել է Աֆրիկայի արևելյան ափերին և Ճապոնիայի հարավային ափերին։
Իր հսկայածավալ արեալում կատարավոր կոկորդիլոսը գտնվում է սննդային շղթայի բարձր դիրքում։ Հայտնի են դեպքեր, երբ կատարավոր կոկորդիլոսները հարձակվել են այլ զարգացած գիշատիչների` շնաձկների և մեծ կատուների վրա։ Երիտասարդ առանձնյակներն ու էգերը հիմնականում սնվում են մանր կենդանիներով, մինչդեռ մեծահասակ արուները գերադասում են որսալ խոշոր կենդանիներ։ Կատարավոր կոկորդիլոսը նույնպես որոշակի ներդրում է ունեցել մարդկության ոչնչացման գործում, չնայած կոկորդիլոսների հարձակման հետևանքով մահվան դեպքերը հաճախ չափազանցված են։
Կատարավոր կոկորդիլոսների ինչպես արուները, այնպես էլ` էգերը տարածքային կենսակերպ են վարում։ Արուները բազմացման սեզոնի ընթացքում անհանդուրժող են միմյանց նկատմամբ և հաճախ դաժան կռիվներ են մղում (հաճախ՝ ճակատագրական)։
Հնագույն ժամանակներից (նեղոսյան կոկորդիլոսի նման) կատարավոր կոկորդիլոսը շատ մշակույթներում վախի և երկրպագության առարկա է եղել իր ուժի, վտանգավորության, անվախության պատճառով․․․Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023-ներկա) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա

- սեպտեմբերի 28-ին Չինաստանում բացվել է Հուածիան կիրճի վրայով անցնող աշխարհի ամենաբարձր կամուրջը (լուսանկարում)։
- սեպտեմբերի 22-ին Ուսման Դեմբելեն և Այտանա Բոնմատին, որպես տարվա լավագույն ֆուտբոլիստներ, ստացել են France Football ամսագրի «Ոսկե գնդակ» մրցանակը։
- սեպտեմբերի 19-ին Զագրեբում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Մալխաս Ամոյանը դարձել է աշխարհի կրկնակի չեմպիոն։
- սեպտեմբերի 14-ին Փարիզում կայացած World challenge cup մրցաշարում Համլետ Մանուկյանը նժույգ թափեր մարզագործիքի վրա կատարել է նոր տարր, որը պաշտոնապես կանվանվի «Մանուկյան»։
- սեպտեմբերի 12-ին Նեպալի պատմության մեջ առաջին անգամ վարչապետ է դարձել կին՝ Սուշիլա Կարկին, որին հակակառավարական բողոքի ցույցերի մասնակիցներն ընտրել են սոցիալական ցանցում քվեարկելու միջոցով։
- սեպտեմբերի 11-ին Ալբանիայում աշխարհում առաջին անգամ արհեստական բանականության համակարգը պաշտոնապես նշանակվել է նախարար։
- սեպտեմբերի 10-ի գիշերը ռուսական անօդաչու թռչող սարքերը զանգվածաբար ներխուժել են Լեհաստանի օդային տարածք՝ անցնելով Ուկրաինայի և Բելառուսի տարածքներով:
- սեպտեմբերի 10-ին Յուտայի Վելիի համալսարանում «Ամերիկյան վերադարձ» շրջագայության ժամանակ, ելույթի պահին սպանել են ամերիկացի քաղաքական ակտիվիստ Չարլի Քըրքին։
- սեպտեմբերի 10-ին վարչապետ Ֆրանսուա Բայրուի կառավարության առաջարկած խնայողության միջոցառումների դեմ Ֆրանսիայում համընդհանուր գործադուլ է սկսել։
- սեպտեմբերի 8-ին Նեպալում սկսված հակակառավարական բողոքի ցույցերը, որոնց հետևանքով զոհվել է 20 մարդ, հանգեցրել են վարչապետ Խադգա Պրասադ Շարմա Օլիի և նախագահ Ռամ Չանդրա Պաուդելի հրաժարականներին։
- օգոստոսի 31-ին Սուդանի Կենտրոնական Դարֆուր նահանգի Տարասին գյուղում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհվել է առնվազն 370 բնակիչ։
Վերջերս մահացածներ՝ Տիգրան Քեոսայան • Կլաուդիա Կարդինալե • Ռոբերտ Ռեդֆորդ • Ռուբեն Մանուկյան • Ռոպեր Հատտեճյան
Գիտե՞ք, որ․․․


- ․․․Մարշալ Ժուկովի համար անհատական պատվերով արտադրվում էր հատուկ Կոկա-Կոլա։
- ․․․այս շենքը (լուսանկարում), որը Գինեսի ռեկորդների գիրքը ճանաչել է որպես աշխարհի ամենանեղ կոմերցիոն շենք, կառուցվել է երկու գործարարների գրազի արդյունքում:
- ․․․աղքատ ձկնորսների ձկնապուրը Մարսելի ռեստորաններում մատուցվում է երկու հարյուր եվրոյով, իսկ այդ կերակրատեսակի անունով է կոչվել աստղակերպերից մեկը։
- ․․․Ուելսի հավաքականի և «Լեսթեր Սիթիի» այս ֆուտբոլիստը հայտնի էր ոչ միայն որպես «հիանալի կենտրոնական հարձակվող», այլև որպես ոսկերչական խանութի կողոպտիչ և մեկ աքաղաղի ու երեք հավի գող։
- ․․․հակառակ գրաֆիտիում (լուսանկարում) ներկեր չեն օգտագործվում։
- ․․․համաձայն այս գիտնականի կտակի՝ նրա մարմինը դիակիզվել է, իսկ մոխիրը հարազատները թաղել են Pringles-ի տարայի մեջ։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
322 641 հոդված |
738 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։

- Իտալական վիքիարշավ
- Հոդվածներ «Գյուղատնտեսական հանրագիտարանից»
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
Այս օրը պատմության մեջ

- մ.թ.ա. 69 թ. – տեղի ունեցավ Տիգրանակերտի ճակատամարտը Հին Հռոմի և Տիգրան Բ Մեծի կայսրության միջև:
- 1769 թ. – Ջեյմս Կուկը ափ իջավ Նոր Զելանդիայում:
- 1875 թ. – ծնվել է Նիկոլայ Բաևը, ազգությամբ հայ, խորհրդային ճարտարապետ (մահ. 1952 թ.):
- 1889 թ. – Փարիզում բացվեց հանրահայտ «Մուլեն Ռուժ» կաբարեն:
- 1935 թ. – մահացել է Աթաբեկ Խնկոյանը, հայ նշանավոր գրող, մանկագիր (ծն. 1870 թ.):
- 1960 թ. – տեղի ունեցավ ռեժիսոր Սթենլի Կուբրիկի «Սպարտակ» ֆիլմի պրեմիերան:
- 1977 թ. – առաջին թռիչքը կատարեց Միկոյան ՄԻԳ-29 կործանիչ ինքնաթիռը:
- 1982 թ. – ծնվել է Լևոն Արոնյանը, հայ նշանավոր շախմատիստ, բազմաթիվ միջազգային մրցաշարերի հաղթող և մրցանակակիր:
Օրվա պատկեր

